Իդլիբ նահանգի հարավային շրջանում հունվարի 26-ին բախումներ են սկսվել սիրիական բանակի և Թուրքիայի կողմից աջակցվող Ազգային ազատագրական ճակատի (ԱԱՃ) գրոհայինների միջև, հայտնում է Al-Masdar News-ը:
Թուրքիայի ուժային կառույցները հաղորդել են «Իսլամական պետություն» խմբավորման 12 զինյալների ձերբակալության մասին։ ՊՆ-ի տվյալներով՝ ձերբակալվածներից հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են։
Անմնացորդ նվիրումով է տարիներ շարունակ իր առաքելությունն իրականացրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանը։
Բարձունքներ նվաճելու և հաղթանակներ տոնելու համար հրամանատարն ինքը պետք է խիզախության և անկոտրում կամքի վառ օրինակ լինի։ Այդպիսի հրամանատարի կողքին զինվորները կանգնում են առանց վախի և պատրաստ լինում հաղթահարել ցանկացած փորձություն, ցանկացած մարտ:
Արցախի պատերազմի հետևանքով առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած անձանց թիվը, ըստ կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը՝ կառավարության այսօրվա նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շրջանակներում երկաթուղային նախագծերն Ադրբեջանի համար առաջնահերթություն են՝ հայտարարել է Իլհամ Ալիևը:
Հունվարի 26-ին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի ԳՀ ՀՕՊ ղեկավարության ուղեկցությամբ եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...